Երեւան-Սեւան ավտոճանապարհին այսօր` մարտի 13-ին տեղի ունեցած ավտովթարից տուժածներին Հրազդանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հրազդան ԲԿ-ից:

Երիտասարդների վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ այսօր, դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 01 FR 077 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Էդիկ Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կամուրջի հենասյուներին:

Վթարի հետեւանքով վարորդ Էդիկ Գ.-ն եւ ուղեւորներ 27-ամյա Տիգրան Կ.-ն եւ 22-ամյա Տավրոս Կ.-ն, արգելափակվել են ավտոմեքենայի սրահում: Նրանց դուրս են բերել ու տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն: