Քասախ գյուղի բնակիչն այսօր՝ մարտի 13-ին, կրկին անվադողեր է այրել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատանքի վերաբերյալ:

Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ արձանագրություն է կազմվել:

Հիշեցնենք, որ երիտասարդը նման բան էր արել նաեւ նախորդ տարվա սեպտեմբերի 23-ին: Քասախի գյուղապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ 28-ամյա Վիգեն Դավթյանի բողոքն այն է, որ գյուղը սպասարկող երթուղին մինչեւ Երեւանի կենտրոն չի հասնում:

Վիգեն Դավթյանը սովորում է Հայաստանի ագրարային ազգային համալսարանում։

Գյուղինստիտուտի ուսանողն ի նշան բողոքի անվադողեր է այրել Երեւան-Աշտարակ ճանապարհին