ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի նահանգում մարտի 14-ի գիշերը ավելի քան 100 մեքենա է բախվել իրար։
Նախնական տեղեկություններով՝ բախումներից տուժել է ընդհանուր առմամբ 20 մարդ, զոհեր չկան, հայտնում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Միջադեպի հստակ պատճառները դեռ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ բախումը կարող էր տեղի ունենալ անձրեւի հետեւանքով թրջված ճանապարհների պատճառով, իսկ հետո շղթայական բախում է եղել։




























