Կանադան Հայաստանի լեռնահանքային բիզնեսի համար նախընտրելի գործընկերներից մեկն է մնում։ Այս մասին մարտի 14-ին՝ Երեւանում Հայ-կանադական լեռնահանքային համաժողովի բացմանը, ասել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է բարձրացնել սնդիկի երկրաբանական հետախուզման, հանքահանման եւ հարստացման արդյունավետությունը։ Դա ստիպում է ավելի սերտորեն համագործակցել նոր տեխնոլոգիաների մատակարարողների հետ։ «Կանադան այդ տեխնոլոգիաների մշակման առաջատար երկրներից է, եւ այդ երկրի ընկերություններն ուրախ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասել է դեսպանը։




























