Մոտ ժամանակներս Ռուսաստանի հետ գազային բանակցությունները կավարտվեն։ Այս մասին մարտի 14-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ռուսական գազի գինը սահմանին 2016թ. ապրիլի 1-ից կարժենա 165 դոլար նախկին 189 դոլարի փոխարեն։ Բանակցությունները շարունակվում են գինը իջեցնելու համար։ «Երբ վերջնական արդյունքը լինի, մենք անմիջապես տեղյակ կպահենք հասարակությանը։ Կարծում եմ դա կլինի մոտ ժամանակներս»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ գազի գինը իջեցվել է ժամանակավորապես 2014թ. վերջին հայկական դրամի փոխարժեքի նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիայի» կորուստների փոխհատուցման եւ սպառողների համար սակագինը նույնը պահելու համար։ Հայկական կողմը բանակցություններ է վարում գազի գների երկարաժամկետ իջեցման շուրջ։





























