ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է «Երուսաղեմի ռուսական եւ հայկական սրբավայրերը» խորագիրը կրող  լուսանկարների ցուցահանդեսը, ձեւավորված՝  Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:

Ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX եւ ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչեւսկու եւ այլոց աշխատանքները, ներկայացվելու են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:

Նկարները, փաստելով եւ փաստագրելով  Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը եւ ռուսական հոգեւոր ներկայությունը Սուրբ երկրում, նպատակ ունեն ներկայացնելու Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական եւ ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2016 թվականի մայիսի 5-ը: (hասցե՝ ք. Երեւան, Կառավարական տուն N 3, հեռ. 010-52-46-30):