Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում երեխաները մի քանի օր է՝ դպրոց չեն հաճախում:
Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխաների ծնողները հրաժարվում են նրանց դպրոց ուղարկել, բողոքում են, որ իրենց կամքը հաշվի չի առնվել եւ տնօրենի պաշտոնակատար չի նշանակվել իրենց ցանկացած անձը:
Գյուղացիներն ուզում են, որ տնօրենի պաշտանակատար նշանակվի դպրոցի ուսուցիչներից մեկը, մինչդեռ պաշտոնակատարն այժմ մարզպետարանի կողմից նշանակված մեկն է, որը իրենց համագյուղացին չէ:
Գյուղապետը վստահեցրեց, որ գյուղացիները համաձայնել են սպասել մինչեւ տնօրենի ընտրությունները, վաղվանից երեխաները դպրոց կհաճախեն:



























