Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են Եմենում խռովարար հուսիների դեմ գործողությանը մասնակցող իրենց կործանիչի անհետացման մասին: Կատարվածի հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Սաուդյան Արաբիան 2015թ. մարտից Եմենում գործողություն է անցկացնում: Դրա համար առիթ էր դարձել խռովարար հուսիտների կողմից երկրի սունի ղեկավարության տապալումը:

Եմենի տարածքի մեծ մասը զավթած խռովարարների դիրքերին հարվածները հասցվում են գերազանցաբար օդից:

Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում 6 հազար մարդ է զոհվել: ՄԱԿ տվյալներով՝ առնվազն 2.4 մլն եմենցի ստիպված է եղել լքել իր տունը: