ՌԴ ՊՆ-ն նոր ծալովի անտեսանելի կամուրջների արտադրություն է սկսում։ Այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Կամուրջները պետք է անտեսանելի լինեն թիրախների հայտնաբերման ժամանակակից միջոցների համար»,- ասել է Բուլգակովը։
Դրանից բացի, նա նշել է, որ նման կամուրջներ ստեղծելը կօգնի նվազեցնել նման փոխադրումների սպասարկման ծախսերը եւ մեծացնել շահագործման ժամկետները։
«Նոր կամուրջները ստեղծվում են կոմպոզիցիոն եւ այլ նորարարական նյութերից, ինչը թույլ կտա կրճատել ավտոճանապարհային ծալովի կամուրջների ընդհանուր զանգվածը եւ մեծացնել բեռնունակությունը»,- ասել է նա։





























