Սաղ աշխարհը կուսակցություն ա բացել, թող մի հատ էլ ինքը (Վարդան Օսկանյանը-խմբ) բացի, մարդ ա, թող բացի: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմի կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը:

Դիտարկմանը, թե դա կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սարոյանն արձագանքեց. «Տո, ում հետ ուզում է, թող բացի, եթե կարում ա, թող բացի: Դե էդքանը հաշվարկել են, որ բացում են»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն, պատգամավորն ասաց. «Այ մարդ, Քոչարյանը երբ ա ասել՝ գալիս եմ: Լսե՞լ եք նման բան, մոգոնում եք: Ես դժգոհություն չեմ ունեցել երկրորդ նախագահի իշխանության տարիներին, որովհետեւ ինքը իր նախագահ եղած ժամանակ նորմալ աշխատել ա»: