Հայաստանում գազի հաշվարկի մեթոդիկան արատավոր է։ Այս մասին մարտի 14-ին՝ խորհրդարանում ՀԾԿՀ աշխատանքային պլանի քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա բիզնեսի հազի հաշվարկի համար գազի ճնշման ուղղիչ գործակիցները որակել է որպես վոլյունատրիստական։ «Ձեռնարկությունը կարող է ամսական հազար քառ/մ գազ այրել, իսկ գործակցային հաշվարկը կգա 1500։ Քանի որ այդպես է որոշել գազի տեսուչը։ Եվ ոչ մի բիզնես դրանից ապահովագրված չէ»,- նշել է Մանուկյանը։