Հայաստանի հասարակությունը դժգոհ է իշխանություններից սոցիալական խնդիրների պատճառով, որը կա բոլոր երկրներում: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
«Դա սոցիալական խնդիր է, որ բոլոր երկրներում կա: Մենակ Հայաստանով չի, աշխարհով մեկ է այս վիճակը: Չի կարա սաղ գյուղը վատ ապրի, դու՝ լավ: Չի ըլնի տենց էդ անտերը: Եթե հարեւանդ սոված ա, դու լավ չես կարա ապրես»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե շատ ՀՀԿ-ականներ շատ լավ էլ ապրում են, օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դղյակ է կառուցել Երեւանում, Սարոյանն արձագանքեց. «Տո լավ արեց, քեզ ի՞նչ: Սուրեն Խաչատրյանի տունը 100 տարի տենում ես, ուրիշի տները չե՞ս տեսել սկի: Փող ունի, սարքել ա մարդը: Կարո՞ղ ա գիտես ինձնից ա գողացել: Ոնց թե՝ որտեղից, բիզնեսներ ունի, բան ունի: Կարո՞ղ ա Սուրենը քյասիբ էր: Հայաստանում քյասիբ էլ կա, հարուստ էլ կա: Սուրիկը միշտ էլ հարուստ էր»:





























