Rakett ընկերությունը գովազդային ինքնատիպ արշավ է սկսել, որն Էստոնիայի բնակիչներին կոչ է անում միզել ցնցուղ ընդունելու ընթացքում` ջուր խնայելու համար, գրում է էստոնական Delfi լրատվական գործակալությունը:
«Զուգարանակոնքում մեկ անգամ ջուր բաց թողնելիս մինչեւ 10 լ ջուր է ծախսվում: Չնայած ցնցուղի տակ զուգարան գնալը օրը մեկ անգամ է, տարվա ընթացքում կարելի է մինչեւ 3000 լ ջուր խնայել: Երկու հոգուց բաղկացած ընտանիքը կարող է 6000 լ խնայել, իսկ երեք հոգուց բաղկացածը` 9000: Իսկ եթե համանման կանոնների հետեւեն Էստոնիայի բոլոր բնակիչները, տարվա ընթացքում մենք մոտ 4 մլրդ ջուր կխնայենք, ինչը Յուլեմիստե լճի ամբողջ ջրի 1/5-րդն է կազմում», — գրում են գովազդային արշավի կազմակերպիչները:




























