Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի   վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ եւ  Երեւանի քաղաքապետարան: 

Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ  պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: