Մոնղոլիայում ուղտերի մրցավազքի համաշխարհային ռեկորդ են սահմանել. Գոբիի անապատում ընթացած մրցությանն ավելի քան հազար հեծյալ է մասնակցել, հայտնում է  Asia Russia Daily-ին: 

Նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: 

Մրցարշավի մեկնարկին 1115 ուղտ է դուրս եկել, սակայն եզրափակչի գծին հասել է ընդամենը 1108-ը: Բայց մասնակիցների այդ թիվն էլ բավարար է եղել ռեկորդ սահմանելու համար:

Կենդանիները մոտ 15 կմ հեռավորություն են հաղթահարել 68 րոպեում: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ավելի քան 2000 հովիվ է մասնակցել մի քանի այմակից   (Մոնղոլիայի շրջաններից) եւ մոտ 3000 զբոսաշրջիկ, այդ թվում` արտասահմանից: 

Առաջին տեղը զբաղեցրել է Մայյանմունհա ուղտը, որը հեռավորությունը հաղթահարել է   35,12 րոպեում: