Բնապահպաններն ահազանգում են, որ Թեղուտի հանքի պոչամբարը պահող դամբանը մասնակի քանդվել է: Բնապահպան Սիլվա Ադամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սա մեծ վտանգի տակ է դնում մարդկանց՝ առանց այն էլ վտանգված առողջությունը:
«Այս եղանակին ուժեղ անձրեւներն էլ նպաստում են, որ տարածվեն շրջակա միջավայրում թունավոր նյութերը: Նյութերը լցվում են ջրի մեջ, թե որտեղ է օգտագործվում ջուրը, չգիտենք: Բազմաթիվ բանջարանոցներ են աճեցնում այդ տարածքում: Այդ ամենից օգտվում է գյուղացին ու հանում է շուկա, դրանք թունավորված են լինում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:
Սիլվա Ադամյանը հիշեց, որ տարիներ առաջ էլ Մեղրու մրգերը հետազոտության են ենթարկել ու դրանց մեջ բազմաթիվ նյութեր են հայտանբերվել:



























