Թուրքիայի մայրաքաղաքում մարտի 13-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենայով պայթյունի հետ կապված ոստիկանությունը Ուրֆայում 4 կասկածյալ է ձերբակալել եւ տեղափոխելու է Անկարա։
Թուրքական Diken-ը փոխանցում է, որ Անկարայում պայթեցված մեքենան գնվել է Ուրֆայի ավտոսրահներից մեկից։
Պայթյունից հետո «Ռոյթերս»-ի հետզ զրույցում Թուրքիայի անվտանգության ոմարմինների ներկայացուցիչներից մեկը պնդել է, թե Անկարայում պայթեցված մեքենան դուրս է եկել Ուրֆայի Վիրանշեհիրի շրջանից։
Նշենք, որ պայթյունի հետեւանքով մահացել է 37 եւ վիրավորվել 122 քաղաքացի։





























