ՀԾԿՀ-ն վարչական վարույթ է վարում էլեկտրաէներգիայի հաշվիչների գիշերային սակագների սխալ հաշվարկների կապակցությամբ։ Այս մասին մարտի 14-ին խորհրդարանում ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 2016թ. աշխատանքային պլանը։
Որոշումն ընդունվել է՝ ելնելով սպառողների բազմաթիվ բողոքներից այն մասին, որ հաշվիչները նախատեսվածից 2 ժամ ուշ են անցում կատարում գիշերային սակագնի։ «Մենք վարչական վարույթ ենք սկսել, կուսումնասիրենք հարցը եւ կտանք մեր գնահատականները։ Իսկ ՀԷՑ-ին մենք հանձնարարել ենք ուսումնասիրել ուսումնասիրել հաշվիչները՝ համաձայն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ սպառման կանոնների»,- նշել է Նազարյանը։




























