Պետությունն անամոթաբար խաբում է մարդկանց` խոսելով լույսի եւ գազի սակագներում տարադրամային ռիսկերի մասին: Այդ մասին մարտի 14-ին խորհրդարանում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նշել է, որ Կենտրոնական բանկը չի հաստատում ստերիլիզացիայի տարադրամային փոխարժեք, որն ընդունված է շատ երկրներում: Եթե նման բան լիներ, դոլարի ամեն տատանման հետ սակագինը փոփոխելու անհրաժեշտություն չէր լինի: «Տարադրամային ռիսկերը պիտի կրի ոչ թե գազային օպերատորը, այլ Կենտրոնական բանկը: Եթե «Գազպրոմը» ասում է` բնակչությունը մեկ խմ-ի դիմաց պիտի 156 դրամ վճարի, ուրեմն պիտի հավելի. փոխարժեքը` այսքան: Եվ այդ գնով նա պիտի փողը տանի ԿԲ, իսկ վերջինս այդ փոխարժեքով պիտի փոխի: Իսկ մեզ ուղղակի հիմարացնում են: Մենք այդքան հասկանում ենք», - ասել է Բագրատյանը:





























