Գիտնականները պարզել են, որ երբ ճաշից առաջ մարդը լուսանկարում է ուտելիքը եւ այն տեղադրում է սոցիալական ցանցերում, ապա դրանից հետո այդ սնունդն ընդունելը ավելի մեծ բավականություն է պատճառով, փոխանցում է Gazeta-ն։
Փորձին մասնակցել է մոտ 100 կամավոր, որոնք պետք է ուտելուց առաջ լուսանկարեին իրենց ուտելիքը եւ տեղադրեին սոցիալական ցանցերում։ Փորձի մասնակիցների 90 տոկոսը խոստովանել է, որ դա ուտելիքն ավելի համեղ է դարձնում, քան սովորական օրերին։
Ամերիկացի գիտնականները դա բացատրում են հետեւյալ կերպ. լուսանկարելու ընթացքում մարդն ուշադիր զննում է իր ապագա ճաշը եւ գնահատում դրա արտաքին տեսքը։ Լուսանկարն այն ավելի ախորժելի եւ համեղ է դարձնում, քան այն իրականում կա։





























