Ընդդիմությունը մինչեւ հիմա Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառուցողական առաջարկ չի արել։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված նախագիծը դեռ ԸՕ վերջնական տարբերակը չէ։ «Սակայն ընդդիմադիր ուժերն արդեն խոսում են ընտրությունների արդյունքների կեղծումից։ Վերջին օրերին ես լսել եմ ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի կարծիքներն ու տեսակետերը եւ շատ հիասթափված եմ»,- նշել է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։




























