Աբու Դաբիում կիրակի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: Շուրջ 4 հազար մարդ կարմիր, կանաչ, սպիտակ եւ սեւ սաղավարտներով հավաքվել են մարզադաշտում՝ ամենամեծ «կենդանի» դրոշը կազմելու համար:

GulfNews-ը հիշեցնում է, որ նախորդ ռեկորդակիրը Թուրքիան է: 2015 թվականին Ստամբուլում թուրքական դրոշի կազմմանը 2770 մարդ էր մասնակցել: Էմիրություններում դրոշը 3939 մարդ է կազմել:

ОАЭ Wam գործակալությունը նշում է, որ ռեկորդի ականատես է եղել գեներալ- մայոր Ահմեդ Նասեր Ալ Ռաիզին՝ այս օրերին Աբու Դաբիում անցկացվող Ազգային անվտանգության եւ աղետների դիմակայության հարցերով միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի փոխնախագահը:

Newsru.com-ի փոխանցմամբ, շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նա նշել է, որ սա «ժողովրդին եւ ղեկավարությանը հավատարմության ինքնատիպ ձեւ է»: