Ֆիզիկական անձինք կարող են ԵՏՄ երկրներից Հայաստան ներմուծել տարեկան մեկ մեքենա առանց սահմանին ԱԱՀ վճարելու։ «ԱԱՀ-ի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որը մշակել էին ՀՀԿ պատգամավորները, ներկայացվել է մարտի 14-ին խորհրդարանի նիստում։
Օրինագիծը նախատեսված է կրկնակի ԱԱՀ-ից խուսափելու համար, քանի որ Ռուսաստանից ներմուծված մեքենաներն արդեն գնվում են մաքսազերծված։ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը բարձրացրեց այն հարցը, թե հետին թվով ԱԱՀ-ն վերադարձվելու է արդյոք։
«Մեր օրինագծով նման բան չի նախատեսվում, սակայն եկեք քննարկենք եւս մեկ անգամ»,- ասել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը։
Հիշեցնենք, որ նախկինում առաջարկվում էր ֆիզիկական անձանց համար սահմանին մեքենաների ներմուծման ԱԱՀ-ն թողնել մինչեւ 2017թ. հունվարի 1-ը։ Սակայն ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայի հայտարարությունից հետո, որում այդ կապակցությամբ մտահոգություն էր հայտնված, ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել հարկը։




























