Royal Brunei Airlines ավիաընկերության անձնակազմը երկրորդ անգամ պատմության մեջ է մտել: Նախ՝ այն երկրում առաջինն է, որն ամբողջությամբ կանանցից բաղկացած անձնակազմով օդանավ ունի, երկրորդ՝ թույլ են տվել վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում. պետություն, որտեղ թույլ սեռի ներկայացուցիչներին արգելված է նույնիսկ ավտոմեքենա վարել:

Ըստ Daily Mail-ի, ավիաընկերությունում պարզաբանել են, որ կին-օդաչուների ուսուցանելու եւ աշխատանքի տեղավորելու քաղաքականությունը որդեգրել են վերջին տարիներին:

Գենդերային հավասարությունը սատարելու նպատակով կանանց նույնիսկ կրտսեր ավիակոնստրուկտորի մասնագիտություն են ուսուցանում բրիտանական Բեդֆորդշիրում:

Ըստ Lifenews-ի, կին-օդաչուների աշխատանքի ընդունելու պրակտիկան արդեն տարածում է ստանում: Անցյալ շաբաթ անձնակազմը կանանցով համալրելու մասին հայտարարեցին այնպիսի խոշոր փոխադրողներ, ինչպիսիք են Air Canada-ն եւ Air India-ն: