Stratfor հետախուզա-վերլուծական ընկերության ամերիկացի փորձագետները կարծում են, որ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունները կարելի է գնահատել միայն միջսիրիական բանակցություններում արդյունքի հասնելուց հետո։ Այս մասին ասված է ընկերության կայքում։
Վերլուծաբանների կարծիքով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը կարող է խթան դառնալ Ժնեւի բանակցություններում առաջընթաց գրանցելու համար։
«Զորքերի դուրսբերումը մարտի 15-ին է, հենց այդ օրն էլ Ժնեւում կսկսվեն խաղաղ բանակցությունները, բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել։ Անհրաժեշտ է հետեւել առաջիկա համաձայնության բոլոր նախանշաններին եւ Եվրամիության ցուցումներին, որոնք կարող են հնարավոր մեծ գործարք ակնարկ լինել»,- ասված է հայտարարության մեջ։
Դրանից բացի, փորձագետները նշել են, որ Ռուսաստանը Սիրիայում ցուցադրել է իր մարտական հնարավորությունները եւ կարողացել է հասնել ԻՊ խմբավորման թուլացման իր նպատակին։





























