Անկարայի պայթյունից հետո ականատեսները պնդել են, թե պայթյունից առառ սիպտակ մեքենան շարժվում էր ուղիղ ոստիկանների ուղղությամբ, սակայն հանկարծակի դուրս եկած ավտոբուսը թույլ չի տվել իրականացնել ծրագրվածը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայի շրջանում տեղի ունեցած պայթյունից հետո շարունակվում են ուսումնասիրությունները, որի ընթացքում հայտնի է դարձել, որ ռումբով բեռնված մեքենայի թիրախը եղել է Գյուվենփարք այգու մոտ կայանված ոստիկանության ավտոբուսը։ Ականատեսները պատմել են, որ սպիտակ մեքենան ուղիղ շարժվել է դեպի ոստիկանական ավտոբուսը, սակայն վերջին պահին քաղաքային ավտոբուսը կտրել է մեքենայի ճանապարհը, ռումբով բեռնված մեքեանյում գտնվող մահապարտը կորցրել է կառավարումն ու բախվել ավտոբուսին։
Նշենք, որ Անկարայի պայթյունի հետեւանքով մահացել է 37 եւ վիրավորվել 122 քաղաքացի։ Պայթյունի հետ կապված ձերբակալվել են 11 հոգի, եւս 10 հոգի որոնվում են։ Պայթունի համար օգտագործված մեքենան գնվել է Ուրֆա նահանգից եւ ուղարկվել Անկարա։



























