Այսօր Հայաստանում քաղաքաշինության համար կարեւոր է էներգաարդյունավետությունը։ Այս մասին մարտի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ելույթ ունենալով նորարարական քաղաքաշինությանը նվիրված սեմինարի ժամանակ, որին մասնակցում է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։
Նա նշել է, որ Ֆրանսիան տեխնիկապես աջակցել է Հայաստանի քաղաքային պլանավորման եւ կառավարմանը դեռեւս 1990-ական թթ.։ Ֆրանսիայի աջակցությամբ այն տարիներին մշակվել է Հայաստանի պրոֆիլային օրենսդրության հիմքերը։ Սարգսյանի խոսքով՝ անցյալ 20 տարվա ընթացքում, իհարկե, խնդիրները փոխվել են։ «Եվ այսօր քննարկվելու են շատ էական հարցեր, այդ թվում՝ էներգաարդյունավետությունը եւ քաղաքային տրանսպորտի զարգացումը»,- հավելել է նախարարը։





























