Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 14-ի լույս 15-ի գիշերն ուժեղ քամու հասցրած վնասների չափը ճշտվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը:
«Ծառեր են արմատախիլ արվել, հենասյուներն ու լուսացույցներն են վնասվել: Հանձնաժողով է ստեղծվել արդեն, որը վնասի չափը ճշտում է: Հետեւաբար, հստակ չենք կարող ասել, թե ինչքան վնաս է հասցվել քաղաքին»,- ասաց Վաչագան Ադունցը:
Նշենք, որ ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ մարտի 15-ին արդեն իսկ սպասվում էր քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:



























