Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները այսօր՝ մարտի 15-ին, փակել են Երեւան-Մեղրի մայրուղու Քաղցրաշենի հատվածը:

NEWS.am-ի հետ զրույցում խաղողագործներից Հրանտը հայտնեց, որ մինչ օրս գյուղացիներին չեն վճարել խաղողի մթերման գումարը, ինչն էլ նրանց ժամանակ առ ժամանակ ստիպում է դիմել ծայրահեղ միջոցների:

Նրա խոսքով՝ ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Քաղցրաշենի ճանապարհին է:

Գյուղացիները, սակայն, որեւէ պատասխանատուի գալուստից հույս չունեն:

«Արդեն քանի ամիս ա՝ խաբում են: Էլի ենք փակել, եկել են, մի բան ասել, գնացել են»,-ասաց խաղողագործը: