Ֆիզիկական անձանցից մեքենաների ներմուծման ԱԱՀ-ն գանձելու ողջ ընթացքում հասարակ քաղաքացիները 1.7 մլրդ դրամ են վճարել։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Իշխող ՀՀԿ-ի կազմած նախագիծն առաջարկում է չեղարկել անձնական օգտագործման համար ԵՏՄ-ից տարեկան 1 մեքենա ներմուծելու ԱԱՀ-ն։ «Եթե մենք որոշենք վերադարձնել ԱՀՀ-ն նրանց, ովքեր արդեն վճարել են, ապա այդ գումարը կկազմի 1.7 մլն դրամ։ Վերադարձնել-չվերադարձնելու հարցը քննարկման հարց է, կարծիքների փոխանակում է պետք»,- հավելել է Մելքումյանը։