Թուրքիայում սոցկայքերում հետաքրքիր տեսագրություններ տեղադրող եւ քաղաքացիների կողմից սիրված ոստիկան Վելի Չաքըն սպանել է կնոջը, աղջկան ու որդուն եւ վերջում ինքնասպան եղել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի ոստիկանությունում երկար տարիներ աշխատող 53-ամյա Վելի Չաքըն տանը դեռեւս անհայտ պատճառներով սպանել է կնոջը, 19-ամյա աղջկան, 23-ամյա որդուն, որից հետո ինքնասպան է եղել։
25 տարի ոստիկանություն աշխատած Վելի Չաքըն հայտնի էր ամբողջ Թուրքիայում սոցկայքերում տեղադրած հետաքրքիր տեսագրություններով։



























