Ապրիլի 23-ին Երեւանում տեղի կունենա գլոբալ համաժողով: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«ՀՀԿ խմբակցությունում այսօր քննարկել ենք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին նվիրված հարցերը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես Երեւանում գլոբալ ֆորում էր հրավիրված՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: