Առաջին բանը, որն ուզում եմ անել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծած նոր կուսակցության կապակցությամբ, նրան հաջողություն մաղթելն է, որպեսզի կուսակցությունը կարողանա նպաստել երկրի քաղաքական դաշտի կայացմանը։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Սակայն նրա կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտը հագեցած է գործիչներով։ «Ամեն դեպքում ես գնահատում եմ Օսկանյանի անցած ուղին, նա փորձառու քաղաքական եւ պետական գործիչ է։ Նա արդեն հասարակական գործունեություն է ծավալում իր «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով, իսկ եթե ուզում է գնալ այս ճանապարհով եւ դրսեւորել իրեն, ապա կարող եմ միայն հաջողություն մաղթել նրան»,- ասել է Ռուստամյանը՝ նշելով, որ օգտակար է համարում ցանկացած քաղաքական բանավեճ։





























