Սիրիայից ՌԴ Վորոնեժի ավիաբազա են վերադարձել Սու-34 կործանիչ ռմբակոծիչներից առաջին խումբը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Վերադարձած օդանավերին դիմավորելու էր եկել ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-փոխգնդապետ Վիկտոր Բոնդարյովը։ Օդաչուներին ավիաբազայում դիմավորել են նրանց կանայք, երեխաները, հարազատները եւ մտերիմները։

Օդանավերը Ռուսաստան են շարժվել խմբերով, յուրաքանչյուրն ունեցել է «առաջնորդ»՝ Տու-154 կամ Իլ-76։ Այդ շարքով նրանք ուղղվել են դեպի ռուսական սահման, որից հետո կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։