Հայաստանում կարեւորագույն ապրանքների ԱԱՀ-ն պետք է կրկնակի պակասի՝ 20 տոկոսից 10 տոկոս։ Այս մասին մարտի 15-ին ԱԺ-ում ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ կերպ պետք է աջակցել կարեւորագույն  ապրանքների՝ հացի, կաթի,  մսի առեւտրին եւ նպաստել բնակչության սպառողունակությանը։ «Ես արդեն նման առաջարկ արել եմ։ Պետք է ինչ-որ բան անել, եթե հանրապետությունում առեւտրի ծավալներն այդպես նվազում են»,- կոչ է արել Մելքումյանը։