Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 13, խարդախության` 10, կողոպուտի եւ յուրացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























