«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. մարտի 16-ին նախատեսված են ջրամատակարարման հետեւյալ ընդհատումները:

1. Ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի`  Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան, Նիզամու  փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-15, Մանթաշյան փող. 52-ից-90,  Մանանդյան փող. 1-ից-22,  Չեխովի փող. 1-ից-21 համարների ջրամատակարարումը:

2. Ժամը 10.00-15.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան- Առինջի 1-ին միկրոշրջանի ջրամատակարարումը:

3. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:

4. Ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշենի 9, 11, 16, 18, 20 փողոցների, Ա, Բ, Գ, Դ թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: