Բաքվի Աբշերոնի շրջանի Մեհթիաբադ ավանում մեկհարկանի տուն է հրդեհվել։ Haqqin.az-ի տեղեկություններով՝ հրդեհը մարելու ժամանակ հրշեջները կրակի միջից փրկել են տան տիրոջ երեխաներին (2011թ. ծնված Նիհաթ Զեյնալովան եւ 2013թ. ծնված Սադիքա Զեյնալովան), որոնք ծխից թունավորվել էին։ Սակայն նրանք հիվանդանոց հասցնելու ճանապարհին մահացել էին։

Հրդեհը մարվել է։