Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Բախջելար թաղամասում մարտի 15-ից պարետային ժամ է սահմանվել:

Թուրքական «Evrensel»-ի փոխանցմամբ, Սուրում թուրք զինվորականների կողմից քրդերի ոչնչացման դեմ բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամբ ուժ կիրառելուց հետո Դիարբեքիրի կենտրոնական փողոցներում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումներ են սկսվել:

Քաղաքի կենտրոնական թաղամասում պարետային ժամը սահմանվել է՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Ի պատասխան՝ բնակիչները փողոցներում բարիկադներ են կառուցում: