ՌԴ Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքի 19-ամյա բնակիչն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ հայրը նրանից վերցրել է դյուրակիր համակարգիչը: Այս մասին նշված է Քննչական կոմիտեի մարզային վարչության կայքում:

Պատանու մարմինը բնակարանում հայտնաբերել են մարտի 14-ին: «Ստուգումների ընթացքում պարզվել է, որ զոհվածը չափազանց տարված է եղել համակարգչային խաղերով, ինչի արդյունքում հայրը վերցրել է նրա համակարգիչը»,- հայտարարել է քննչական կոմիտեում:

Դրանից հետո պատանին ընկերներին պատմել է ինքնասպանություն կատարելու մտադրության մասին: Life78-ի տեղեկատվության համաձայն, զոհվածի ծնողներն արդեն մի քանի տարի ամուսնալուծված են: Հայրը տղային վտարել է իր բնակարանից, բայց նա նախկինի պես շարունակել է գնալ այնտեղ: Հայտնի է, որ պատանին չէր սովորում եւ չէր աշխատում: