ՌԴ ՕՏՈւ օդանավերի խումբը «Հմեյմիմ» ավիաբազայից Ռուսաստան է ուղեւորվել: Օդանավերը միջանկյալ վայրէջքներ կկատարեն ռուսական աէրոդրոմներում, եթե թռիչքի հեռավորությունը գերազանցի հինգ հազար կիլոմետրը:
«Խմբի կազմում «առաջնորդ» «Իլ 76» օդանավն է, նաեւ «Սու 25» գրոհիչ օդանավերը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Իսկ Սիրիայում շարունակվում է ահաբեկիչների դիմադրության օջախների ոչնչացումը: Բանակի ստորաբաժանումները գրավել են ռազմավարական կարեւորության բարձունքներ՝ Փալմիրա քաղաքից չորս կմ հեռավորության վրա՝ այստեղից զինված ուժերը մտադիր են գրոհ զարգացնել ու ահաբեկիչներին դուրս մղել քաղաքից:





























