Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետեւանքով երթեւեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է¸ որ Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ եւ 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է եւ թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթեւեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5մ երկարությամբ եւ մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր¸ փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը¸ քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը, քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ս. Մհերյանը, ԵՓՎ պետի տեղակալներ փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը¸ Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Ջումայանը¸ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Վարդանյանը եւ աշխատակազմի ղեկավար Խաչատրյանը:
Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը:
.jpg)
.jpg)


.jpg)



























