Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում եւ կից օժանդակ կառույցներում: Արդյունքում՝ նկուղի բետոնե առաստաղի կենտրոնական հատվածում գտնվող անցքի մեջ, պոլիէթիլենային թաղանթում, հայտնաբերվել է կանեփի չորացված զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարապետ Փ.-ն հայտարարել է, որ թմրանյութն իր օգտագործման համար է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Քննությունը շարունակվում է: