Բաքվում ճանապարհային ոստիկանության աշխատակից Վուգար Բայրամովը ծեծկռտուք է սարքել Յասամալի շրջանի ոստիկանության վարչությունում:
Qafqazinfo-ի փոխանցմամբ, մի քանի օր առաջ մեքենաների լվացման կետում Էլշան Սալմանովը եւ նրա ընկեր, ճանապարհային ոստիկանության աշխատակից Վուգար Բայրամովը ծեծի են ենթարկել այնտեղ աշխատող Բեքիր Իսմայիլովին:
Սալմանովն ու Բայրամովը ձերբակալվել են եւ տեղափոխվել ոստիկանության բաժին: Այնտեղ Բայրամովն սկսել է վիրավորել ոստիկանության աշխատակիցներին եւ պահանջել, որ իր ընկերոջն ազատ արձակեն: Նա նաեւ սպառնացել է ոստիկանության աշխատակիցներին, որ նրանց հեռացնել կտա համակարգից:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:




























