Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանությունից 2 ամիս առաջ հայտնել էր իր հասցեին հնչող սպառնալիքների մասին, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքննության նյութերում առկա է Յարոսլավլի մարզում Նեմցովի օգնական ցուցմունքը, որի համաձայն՝ քաղաքական գործիչը երբեք ուշադրություն չէր դարձնում սոցիալական ցանցերում բացասական արտահայտություններին, սակայն 2014թ. աշնանը նրան  մտահոգել էին վրեժ լուծելու սպառնալիքով 2 մեկնաբանություն։

Օգնականի խոսքով՝ նա դիմել էր Յարոսլավլի մարզի իրավապահ մարմիններին, սակայն տեղամասային տեսուչը հրաժարվել էր գործ հարուցել։