«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերջին 14 ամսվա ընթացքում Սիրիայում եւ Իրաքում կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 22 տոկոսը։ Այս մասին ասված է IHS վերլուծական գործակալության հետազոտության  մեջ։

Ընկերության փորձագետների հաշվարկով՝ ԻՊ-ն այդ ընթացքում կորցրել է եկամուտների 40 տոկոսը, որոնք հիմնականում նավթի վաճառքից էին ստացվում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Դրա պատճառն այն է, որ ծայրահեղականներն այլեւս չեն վերահսկում թուրք-սիրական սահմանը։

Վերլուծական գործակալության նախորդ գնահատականների համեմատ՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքները 8 տոկոսով կրճատվել են։