Մարտի 14-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երեւանյան փողոցի սկզբնամասից՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 34-ամյա Գուրգեն Կ.-ին, 29-ամյա Հրաչյա Ս.-ին եւ 29-ամյա Արշավիր Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝ փորձելով կուլ տալ, սակայն կանխվել է ոստիկանների կողմից: Գուրգեն Կ.-ի ծոցագրպանից հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ, իսկ տաբատի գոտկատեղի հատվածից՝ գաղտնի փականով դանակ:

Արշավիր Վ.-ի գրպանից հայտնաբերվել է 7սմ երկարությամբ ծալովի դանակ:

Կատարվում է հետաքննություն: