Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք: «Յունիգրաֆ իքս» կլինիկայից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։
«Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։
«Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։



























