Ջերմուկում ձյան ծածկը հասնում է մինչեւ 52 սմ բարձրության:  Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ինչպես  կանխատեսվել էր, երեկ կեսօրից հանրապետության տարածք են ներթափանցել արկտիկական օդային զանգվածներ: Երեկ կեսօրին նվազել է ջերմաստիճանը 10-ից 13 աստիճանով: Հովտային շրջաններում գիշերը բացասական ջերմաստիճան է գրանցվել՝ -1-ից մինչեւ –2: Արարտյան դաշտում ջերմաստիճանը մոտեցել է 0-ի:   Հանրապետության շրջաններում առատ ձյուն է տեղացել: Գորիսում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 24 սմ-ի, Սիսիանում՝ 16-ի, Քաջարանում՝ 7-ի, Ջերմուկում՝ 52-ի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ առաջիկա երեք օրերին ցրտահարություն է սպասվում Տավուշի եւ Սյունիքի մարզերի հովտային հատվածներում եւ Արարատյան դաշտում: Ջերմաստիճանը կհասնի մինչեւ -5-ի: