Գրեթե ամեն օր պատգամավորներին պատկանող խանութներում սննդի գները բարձրանում են։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի ընդունել այն պնդումը, թե ընկերությունները կարող են բարձրացնել գները շուկայի ներքին զգացման ազդեցության տակ։ «Միգուցե ընկերության ղեկավարը առավոտյան կանգնել է Ռենուարի նկարների տակ, եւ նրա մոտ հոգեկան վերելք է եղել, եւ նա որոշել է գները բարձրացնել։ Մենք դա տեսնում ենք ամեն օր պատգամավորներին պատկանող խանութներում, ընդ որում այդ պատգամավորներից ոմանք այսօր այստեղ են նստած։ Տերյանական հուշիկ քայլերով նրանք գները 20-30 դրամով բարձրացնում են։ Ահա այդ ներքին զգացումը»,- ասել է նա։




























